Ծաղկազարդը կադրերով (մաս 2)

Հայկական ծաղկազարդն իսկապես յուրահատուկ է `ամեն առումով….

Լուսանկարների այս շարքում էլ ձեր ուշադրությանն եմ ներկայացնում հենց այդ յուրահատկությունները…

Բոլոր լուսանկարները` Լիա Սայադյանի (C)

 

 

 

This slideshow requires JavaScript.

Ծաղկազարդը կադրերով (մաս 1)

Ծաղկազարդի գեղեցկությունը միայն խոսքերով բնութագրելն իսկապես շատ դժվար է: Ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել…

Ընթերցողիս ուշադրությանն եմ ներկայացնում այսօրվա ընթացքում արված “ծաղկազարդյան” կադրերը:

Լուսանկարները` Լիա Սայադյանի (C)

This slideshow requires JavaScript.

«Քիչ ամբիցիա, շատ բարություն». Զավեն Խաչիկյան (ֆոտոռեպորտաժ)

This slideshow requires JavaScript.

Գույներ, բարություն, գեղեցկություն և դրական էներգիա… Այս բառերն էին ասում  մարդիկ իրենց տպավորություններն արտահայտելիս  այսօրվա՝ ՄԱԿ-ի գրասենյակում բացված ցուցահանդեսի ժամանակ: Ցուցահանդեսի գլխավոր «հերոսն» էր հայտնի հայազգի լուսանկարիչ Զավեն Խաչիկյանը, ում լուսանկարները պատկերում են հայ բնավորությունն ու հայ բնապատկերները:

Պատրաստվեք խցանումների՝ Ֆրանսիայի նախագահն է գալիս

Այո , այսօր Երևանում իսկապես մեծ իրադարձություն կար՝ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ժամանել է Հայաստան: Սակայն նրա հիանալի ելույթի մասին չէ, որ խոսելու եմ :

«Ես կուշանամ… Դե երևի մի 15 րոպե» - ամենից հաճախ կրկնվում էր այս արտահայտությունը, բայց ո՞վ իմանար, որ ուշանալու է ոչ թե 15 րոպե, այլ  Continue reading

Երևանի ՄԱԿ-ի գրասենյակում բացվեց Խարբերդի մասնագիտացված մանկատան սաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառքը.այն կտևի մեկ շաբաթ…

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

 

 

 

 

ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոյի ողջույնի խոսքը

 

 

 

 

 

Սաների պարային կատարումը

 

 

 

 

 

 

 

 

Խարբերդի
մանկատան սաներից մեկը` Համլետ Արզումյանը իր ձեռքի աշխատանքներից մեկի մոտ: Հայոց այբուբենն ամբողջությամբ հուլունքներից է պատրաստված

 

 

 

 

 

 

 

 

 

 

Աշխատանքը պատրաստված է չորացած սունկերից (հեղինակ` Համլետ Արզումանյան)

 

 

 

 

 

Աշխատանքը պատրաստված է
իրական ծառի արմատներից (հեղինակ` Համլետ Արզումանյան)

 

 

 

 

Սաներից մեկը` Քրիստինե Խաչունցն իր աշխատանքների մոտ

 

 

 

 

 

 

 

 

Համլետը և իր  ձեռքի աշխատանքը` պատրաստված հայկական խորհրդանիշերից` լավաշ ու ծիրանի կորիզ

 

 

 

 

 

 
 

 

“Երևան” երգը`

սաների կատարմամբ

Ռեժիսուրան ոչ միայն մասնագիտություն է, այլև առաքելություն

«Ես ձեզ կփորձեմ համոզել, բայց դուք ինձ մի հավատացեք»,- լեհ կինոռոժիսոր, սցենարիստ և Անջեյ Վայդայի կինոդպրոցի տնօրեն` Վոյչիեխ Մարչևսկու խոսքերն են, որ նա ասաց իր վարպետության դասի ժամանակ: Նրա առաջին այցը Հայաստան «Ոսկե ծիրան» միջազգային 8-րդ կինոփառատոնի առիթով էր: Այն ուներ հիմնականում երկու նպատակ` «Ոսկե ծիրանի» ընթացքում ներկայացնել իր`ռեժիսորի  ռետրոսպեկտիվ ծրագիրը, իսկ մյուսը` Այնջեյ Վայդայի կինոդպրոցի մասնակցությունն էր «Ոսկե ծիրանի» կինոդպրոցների ծրագրին:

Մարչևսկին իր մամլո ասուլիսի ժամանակ պատմեց Այնջեյ Վայդայի կինոդպրոցի մասին: Նրա ոգևորությունն ակնհայտ էր.

- Ես ինչպես և իմ շատ գործընկերները ստիպված էինք սցենար գրել ֆիլմերի համար, ինչը խնդիր է ոչ միայն Լեհաստանի, այլև ամբողջ Եվրոպայի համար, քանի որ շատ դժվար է լավ սցենար գրել ֆիլմերի համար: Երբ գեներալ Յարուզևսկին դարձավ մարշալ, ես և իմ ընկերնրեը չէինք ցանկանում ճնշման ազդեցության տակ ֆիլմեր ստեղծել ու սցենարներ գրել,- պատմում է Մարչևսկին:

Continue reading